Ֆրանսիայի ՍԴ որոշումը Հայաստանի ո՛չ հաղթանակն է, ո՛չ էլ պարտությունը
Այսօր «Արմատ» մամլո ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից ցեղասպանությունները քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուն՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը նշել է, որ Հայաստանի հանրության ցուցաբերած արձագանքը անհամարժեք էր։
–Այն խանդավառությունը, որը դրսևորվեց օրենքի ընդունման ժամանակ, և այն հիասթափությունը, որ դրսևորվում է այսօր, անհամարժեք են, որովհետև այս հարցն իրականում ոչ թե հայ–թուրքական հարաբերությունների հարթակում էր, այլ ֆրանս–թուրքական, և պայմանավորված էր առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության նկրտումներով։ Սա ո՛չ Հայաստանի հաղթանակն է, ո՛չ էլ պարտությունը, քանի որ Հայաստանն ընդհանրապես չկար այդ պայքարում,–նշել է քաղաքագետը։
Նարեկ Գալստյանը նաև հավելել է, թե Ն. Սարկոզին կշարունակի պնդել, որ օրինագիծն ընդունվի, քանի որ դա բխում է Ֆրանսիայի ներքին և արտաքին քաղաքականության շահերից։ Նախ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության ակտիվությունը երբեք դուր չի եկել եվրոպական երկրներին, և երկրորդը՝ Ֆրանսիան այժմ նախընտրական փուլում է, և Սարկոզիի շահերից է բխում այդ օրինագծի ընդունումը։
Անդրադառնալով օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու հիմքերին՝ միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը նշել է.
–Ինչ վերաբերում է Սահմանադրական խորհրդի կողմից ընդունած որոշմանը, ապա դրա հիմքում իրավականը չէ, որովհետև այդ օրինագիծը ենթարկվել է իրավական շատ լուրջ փորձաքննության, անցել է երկու, ժողովրդի կողմից առաջնային մանդատով օժտված, կառույցների խողովակներով, որոնցից մեկը ֆրանսիական խորհրդարանն է, իսկ մյուսը՝ Ֆրանսիայի նախագահը։ Ուստի այդ երկու կառույցներով անցած օրինագիծը չէր կարող հակասահմանադրական բնույթ ունենալով՝ այդքան կենսունակ լինել և հասնել Սահմանադրական խորհուրդ»։

7or.am